Toyota-յի հատուկ ծառայությունների գործունեություն

"Kaizen" (Կայզեն)`շարունակական բարելավման սկզբունք


"Kaizen" բառը որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է ՛շարունակական բարելավում՛, Toyota ընկերության փիլիսոփայության հիմնաքարն է: Մեր ընկերությունը կիրառում է այս մոտեցումը ոչ միայն փոխադրամիջոցի արտադրության ժամանակ, այլև արդեն ստեղծված մեքենաների վերահսկողության ընթացքում: Ահա թե ինչու Toyota-ն պարբերաբար մշակում է հատուկ սպասարկման ծառայությունների ծրագրեր, որոնք առաջարկում են ընկերության հաճախորդներին հատուկ աշխատանքների անվճար իրականացնում:


Տվյալ սպասարման ծառայությունների մասին տեղեկություն ստանալու համար այցելեք Toyota ընկերության պաշտոնական վեբ-կայքը՝ www.toyota.am/vincheck: Տվյալ էջում, մուտքագրելով 17-նիշ ունեցող նույնականացման VIN համարը, հնարավոր է իմանալ, թե արդյոք ձեր փոխադրամիջոցը, որը գնվելէ Toyota Կովկասյան տարածաշրջանի պաշտոնական ներկայացուցիչներից, ունի ընկերության հատուկ սպասարկման ծառայությունների անհրաժեշտություն:


Լինում են դեպքեր, երբ փոխադրամիջոցը գնվումէ ոչ պաշտոնական ներկայացուցչից: Այս դեպքում VIN կոդը ստուգելու համար Toyota-ն առաջարկում է լրացուցիչ հնարավորություն՝ ավելի գլոբալ համակարգի միջոցով ուղարկելով փոխադրամիջոցի VIN կոդը vincheck@toyota-caucasus.com էլեկտրոնային հասցեին:


Այն դեպքում, երբ համակարգը նույնականացնում է VIN կոդը, մեքենայի սեփականատերը պետք է դիմի Toyota-յի Պաշտոնական ներկայացուցչին՝ "Տոյոտա-Երևան"-ին և հատուկ սպասարկման ծառայությունները կիրականացվեն անվճար: Պետք է նշել, որ սպասարման նոր ծառայությունների մասին տեղեկությունը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, և հետևաբար խնդրում ենք ստուգել մեքենայի կոդը պարբերաբար:


Շնորհակալություն TOYOTA–ն ընտրելու համար: